Դավիթ Տոնոյանը, Ֆելիքս Ցոլակյանը և Ռուստամ Բադասյանն ազատման դիմումնե՞ր են գրել. Փաշինյանի խոսնակի պարզաբանումը

Կադրային

Համացանցում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ աշխատանքից ազատման դիմումներ են գրել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Այս տեղեկությունների վերաբերյալ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Factor.am-ին փոխոնցեց՝ դա իրականությանը չի համապատասխանում։ Հիշեցնենք՝ այսօր ազատման դիմում է ներկայացրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։