Մինչև վերջ ձեզ հետ ենք. Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել Ալիևին

«Որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով եւ ամբողջ սրտով Ադրբեջանի կողքին ենք եւ շարունակելու ենք կողքը լինել մինչեւ վերջ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում մի հիվանդանոցի բացման ժամանակ ելույթում հերթական աջակցությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիային։

Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Էրդողանը թե Ադրբեջանը իբր  հողերը պաշտպանելու եւ Ղարաբաղը հետ վերցնելու համար մեծ գործողություն է սկսել եւ «հաջողության առաջ» է գնում։

«Որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով եւ ամբողջ սրտով Ադրբեջանի կողքին ենք եւ շարունակելու ենք կողքը լինել մինչեւ վերջ»,–ասել է Էրդողանը։