Սպառազինության մրցավազքը որևէ լավ բան չի բերի աշխարհին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ սառը պատերազմը չի կրկնվի

«RT Arab», «Al Arabiya and Sky News Arabia» հեռուստաալիքներին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ սառը պատերազմը չի կրկնվի։

Հարցին՝ սպառազինության նոր մրցավազքը կարող է արդյո՞ք հանգեցնել սառը պատերազմի վերսկսմանը, Պուտինն ասել է, թե չէր ցանկանա․ «Ամեն դեպքում, դա ամենաքիչը կազդի Ռուսաստանի վրա, քանի որ ինչպես արդեն ասացի, մենք ունենք խոստումնալից զենքերի տեսակներ, որոնք բացառիկ են և դրանցից աշխարհում ոչ ոք չունի։ Ինչ-որ չափով, այս իմաստով արդեն անցել ենք մեր ճանապարհը։ Այժմ մտածում ենք հեռանկարների մասին։ Հանգիստ աշխատում ենք»,-ասել է նա։

Ռուսաստանի առաջնորդը մատնանշել է պաշտպանական ոլորտում տարբեր երկրների միջև ծախսերի մեծ տարբերությունը՝ վստահեցնելով, որ սպառազինության մրցավազքը «որևէ լավ բան չի բերի աշխարհին», և Ռուսաստանը չի ներգրավվի չափազանց մեծ ծախսերի մեջ: