Երկուշաբթի, 23 Նոյեմբերի

Ընդդիմությունն ունի իր առջև դրված ընտրություն. կա՛մ թույլ տալ, որ ժողովուրդը հանրաքվեով իր ձայնն արտահայտի, կա՛մ կգնանք արտահերթ ընտրությունների, ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը՝ Փաշինյանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո:

«Ընդդիմությունն այսօր ունի իր առջև դրված ընտրություն, և դա հետևյալն է՝ կա՛մ թույլ տալ, որ ժողովուրդը հանրաքվեով իր ձայնն արտահայտի ու իր որոշումը հայտնի նոր Սահմանադրության վերաբերյալ, կա՛մ կգնանք արտահերթ ընտրությունների։ Երկու առաջարկի դեպքում էլ վարչապետը հստակ հայտարարել է, որ եթե քաղաքացին դեմ լինի նոր Սահմանադրությանը, ապա ինքն այլևս չի առաջադրվի ու հրաժարական կտա։

Եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, հաջորդ ընտրություններին չի լինի թեկնածու։ Ընդդիմությանը սա ասվել է շատ հստակ, ու այս մասին ամբիոնից 2-3 օր այս հայտարարությունը հնչել է։ Ընդդիմությունը 2 օր երկար մտածելուց, լռելուց հետո որևէ արձագանք ամբիոնից չի հնչեցրել, բացի այն, որ որակել է սա գործարք իշխանության կողմից։ Սա խաղ չէ, սա քաղաքական երկխոսություն է, ու ընդդիմության գնահատականը պետք է կոնկրետ, համարժեք պատասխան լինի»,- ասել է Մանավազյանը։

Share.