Երկուշաբթի, 23 Նոյեմբերի

Ըստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում:

ՏԻՄ ընտրությունների և տեղական հանրաքվեների համար նույն 1 տարվա բնակության ցենզը տարածվում է նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծը և դիմել է ուղերձով: Նոր սահմանադրության նախագիծը հրապարակվել է հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

Share.