Եթե պարզվի, որ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության ընդունման հետագա գործընթացը և դեմ է արտահայտվում, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական խաղաղությանը, ասել է Փաշինյանը:
«Այդ դեպքում միանշանակ հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե հանրային այդ տրամադրությունը լինի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ նա սել էր, որ չգիտեմ՝ դիտավորյալ արեցին, թե պատահական՝ չիմացության բերումով, բայց իրենք երեկվա հարցուպատասխանի արդյունքով հնարավորություն տվեցին, որ պրոցեսը տանենք այնպես, որ ընդդիմության վրա մեծ հանրային ճնշում գեներացվի, որ նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր սահմանադրության հանրաքվեն:
