ԱՄՆ ռազմածովային ուժերի խմբավորումը, որը տեղակայված է Իրանի ափերից դեպի հարավ-արևելք ընկած Արաբական ծովում, կրճատվել է՝ հասնելով 16 ռազմանավի։ Այս մասին են վկայում Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի լրատվական ծառայության հրապարակած տվյալները:
Անցյալ շաբաթ ԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքից դուրս են բերել ավիակիր հարվածային խումբը՝ «Ջորջ Բուշ» ատոմային ավիակրի գլխավորությամբ։ Մինչ այդ տարածաշրջանում էր գտնվում ավելի քան 20 նավ։
Ներկայում Արաբական ծովում մարտական հերթապահություն է իրականացնում ամերիկյան միայն մեկ՝ «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը, որի վրա տեղակայված է 48 տախտակամածային մարտական կործանիչ։ Այնտեղ տեղակայված է նաև երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակի ռազմարշավային գումարտակով, և ինը հրթիռային էսկադրային ականակիր։ Նավերը գործարկվել են հիմնականում Իրանի ծովային շրջափակման ապահովման համար։
Միևնույն ժամանակ Եմենում սրվող հակամարտության ֆոնին ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են ռազմանավերի թվաքանակը Կարմիր ծովում։ Այնտեղ ներկայում գտնվում է երեք ամերիկյան հրթիռային էսկադրային ականակիր։
