Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան, ինչպես նաև այդ հարցի շուրջ դիվանագիտական շփումներ չեն եղել, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ նրա՝ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Փաշինյանը ծրագրում է այցելել Մոսկվա կամ Ռուսաստանի մեկ այլ քաղաք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։ Սակայն ներկա պահին կողմերն ուղևորության վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածության դեռ չեն հասել։
«Կոնկրետ պայմանավորվածություն առայժմ ձեռք չի բերվել, և, անկեղծ ասած, այս առիթով դեռևս նույնիսկ դիվանագիտական շփումներ չեն եղել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Ուշակովը։
