Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն անընդունելի է համարել Աֆղանստանի տարածքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ու օբյեկտների հնարավոր վերադարձը։ Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթթաքիի հետ հանդիպմանը։

«Արևմուտքում հնչող հայտարարությունները Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի ենք համարում։ Ըստ երևույթին, պատմությունը նրանց ոչինչ չի սովորեցնում»,- ասել է Շոյգուն։

Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել էր, որ Աֆղանստանում կամ հարևան երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը Մոսկվայի համար «բացարձակապես անընդունելի» է։

Share.