Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցության հաղթանակի ֆոնին հայտարարել է հրաժարական տալու մասին։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Խնդրում եմ ինձ ազատել վարչապետի պաշտոնից»,- խորհրդարանի խոսնակին հղված նամակում գրել է Քրիստերսոնը։

Քաղաքական գործիչը նամակի տեքստը տեղադրել է սոցցանցում։

Սեպտեմբերի 13-ին Շվեդիայի խորհրդարանում ձախ-կենտրոնամետ դաշինքի ընդդիմադիր կուսակցությունները ստացել են 176 տեղ, իսկ իշխող պահպանողական դաշինքը ստացել է 173 տեղ, հայտնում է Reuters-ը։ Դաշինքի կազմում են Սոցիալ-դեմոկրատական բանվորական, Ձախ, Շրջակա միջավայրի պահպանության կուսակցությունները, ինչպես նաև սոցիալ-դեմոկրատներին աջակցող «Կենտրոն» կուսակցությունը։

Իշխող դաշինքի կազմում ընդգրկված են Չափավոր կոալիցիոն, Լիբերալ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները և նրանց աջակցող «Շվեդ դեմոկրատները»։

Ընտրությունների արդյունքները կառավարության փոփոխության նախադրյալներ են ստեղծում, և, ինչպես սպասվում է, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը չորս տարի ընդդիմադիր լինելուց հետո կվերադառնա Շվեդիայի վարչապետի պաշտոնին։

Խորհրդարանի 349 տեղերի համար տրված բոլոր քվեներն արդեն հաշվարկված են, թեև արդյունքների վերջնական հաստատումը տեղի կունենա առաջիկա օրերին, ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Share.