ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել բարձրացնել դեղերի գները՝ հակառակ դեպքում սպառնալով Ֆրանսիայից ներմուծվող գինիների և շամպայնի նկատմամբ 100% մաքսատուրք սահմանել։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը որոշ դեղերի համար վճարում է զգալիորեն ավելի բարձր գին, քան եվրոպական երկրները։
«Էմանուել, դու պետք է եռապատկես դեղատոմսով դեղերի գները։ Եթե դա չանես, ես 100% մաքսատուրք կսահմանեմ ԱՄՆ ներմուծվող քո բոլոր գինիների և շամպայնի վրա»,- ասել է Թրամփը՝ ներկայացնելով Մակրոնի հետ իր զրույցը։
Թրամփը պնդել է, որ Մակրոնը վերջում համաձայնել է իր պահանջին։
