Նեպալում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը սեպտեմբերի 3-ի առավոտյան տվյալներով հասել է 1252-ի։ Եվս 4875 մարդ համարվում է անհետ կորած։ Հնդկաստանի տարածքում հայտնաբերվել է 18 զոհվածների մարմին, որոնք փոխանցվել են Նեպալին։

Նեպալում հրապարակվել են նաև 959 չնույնականացված զոհերի տվյալներ։ ԴՆԹ հետազոտությունից հետո նրանցից 897-ի մարմիններն արդեն հուղարկավորվել են։

Share.