Թուրքիան կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում։ Ձեռք բերված խաղաղությունը կենսական ուժի աղբյուր կդառնա մեր տարածաշրջանի համար», — Էրդողանի խոսքերը մեջբերել է նրա գրասենյակը։

Share.