Նավթի գինը երեքշաբթի առավոտյան շարունակում է աճել՝ նախորդ աճուրդների արդյունքներով գրանցված զգալի աճից հետո, որը պայմանավորված էր Մերձավոր Արևելքում հակամարտության նոր սրմամբ։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսները վաճառվում են 91,46 դոլարով մեկ բարելի դիմաց, ինչը 0,97 դոլարով (1,07 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Երկուշաբթի դրանք աճել էին 2,39դոլարով (2,71 տոկոս)՝ հասնելով 90,49 դոլարի մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,19 դոլարով (1,39 տոկոս)՝ հասնելով 86,95 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքն աճել էր 2,36 դոլարով (2,83 տոկոս)՝ մինչև 85,76 դոլար մեկ բարելի դիմաց։
