ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝
-դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին, բացակայել են,
-չափանոթները,
-արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։
Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։
Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
Նախատեսվում է շուրջ 9 միլիոն դրամ տուգանք։
