Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվում է միջոցառումների շարք, որով կվերահաստատենք մեր ինքնության իրավունքը։ Այս մասին հայտնում են  Արցախի Տեղեկատվական շտաբից։ 

Առավոտյան ժամը 10:00-ին տեղի կունենա այց Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։

Ժամը 16:00-ին Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում կհրավիրվի հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։

Երեկոյան՝ ժամը 17:00-ին, ներկայացուցչության բակում տեղի կունենա մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ։

«Հրավիրում ենք երեկոյին՝ միասին նշանավորելու պատմական տարեթիվը»,- նշում են տեղեկատվական կենտրոնից։ 

Share.