Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի գիշերային հարվածը երկրի տարածքին՝ այն որակելով որպես վտանգավոր էսկալացիա, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄԷ-ն վճռականորեն դատապարտում է անօդաչու թռչող սարքի միջոցով երկրի դեմ իրանական ագրեսիան։ Սա ներկայացնում է վտանգավոր էսկալացիա, որն ուղղված է երկրի ինքնիշխանության, անվտանգության և կայունության դեմ», – նշվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ ԱՄԷ-ն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ Իրանի գործողություններին։
