Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանում օգոստոսի 27-ին առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:  Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Հայպետհիդրոմետից»  հայտնում են, որ Երեւանում օգոստոսի 27-ին՝ երեկոյան ժամերին եւ գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+25,

Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +25+30,  

Արագածոտնի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը՝ +32+34,

Արարատում գիշերը` +17+21, ցերեկը՝ +32+34,

Արմավիրում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +32+34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը`  +17+21, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +16+21, ցերեկը՝ +32+34,     

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+19, ցերեկը՝ +29+34 (նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+30):