Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 25–ին, ընդունեց կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։
Ծրագիրն ընդունվեց 63 կողմ և 24 դեմ ձայներով։ Ծրագրին կողմ քվեարկեց միայն ՔՊ խմբակցությունը։
Քվեարկությունից հետո հնչեցին ծափահարություններ։
Նշենք, որ ծրագրի քննարկումը խորհրդարանում մեկնարկել էր երկուշաբթի՝ օգոստոսի 24-ին։
Այնուհետև խորհրդարանն անցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանը» եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հարություն Հարությունյանին։
