Օգոստոսի 25-ին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing C-17 Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռը՝ RCH4555 բորտային համարով։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Flightradar24.com ծառայության տվյալներին։
Օդանավը մեկնել է Ռիգայից։ Այս ինքնաթիռի վերջին իրականացրած թռիչքների մասին տեղեկությունը վկայում է, որ այն Ռիգա է ժամանել օգոստոսի 23-ին. որպես մեկնման սկզբնական կետ նշված է ամերիկյան Մերիլենդ նահանգի Քեմփ-Սպրինգս քաղաքը, որտեղ գտնվում է Էնդրյուս ավիաբազան, որտեղ էլ տեղակայված է ԱՄՆ նախագահի ինքնաթիռը։
