Հայաստանը օգտվել է ԵԱՏՄ-ի՝ 5 հազ. էլեկտրամոբիլի անմաքս ներմուծման քվոտայից։ Համապատասխան որոշումն օգոստոսի 20-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականի համար ստացել էր լրացուցիչ՝ 5 հազ. էլեկտրամոբիլի քվոտա՝ 0% դրույքաչափով ներմուծելու հնարավորությամբ։
Հայաստանի կառավարության որոշմամբ ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և այն իրավաբանական անձանց, որոնք ավտոարտադրողի հետ չունեն ուղղակի դիլեր-դիստրիբյուտորական համաձայնագիր, թույլատրվում է ներմուծել ոչ ավելի, քան 4500 էլեկտրամոբիլ։
Եվս 500 էլեկտրամոբիլ կարող են ներմուծվել ավտոարտադրողի հետ ուղղակի դիլեր-դիստրիբյուտորական համաձայնագրի առկայության դեպքում։
