Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրանից դեպի երկրի տարածք արձակված երկու բալիստիկ հրթիռների մասին, հայտնում է «Al Jazeera»-ն:
Գերատեսչության տվյալներով՝ հրթիռներից մեկն ընկել է ԱՄԷ-ի տարածքային ջրերից դուրս, իսկ երկրորդը՝ երկրի տարածքային ջրերի սահմաններում:
Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերել են երկու արձակումները:
«Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ բերվել է բարձր պատրաստականության և լիովին պատրաստ է արձագանքելու ցանկացած սպառնալիքի, ինչպես նաև վճռականորեն հակահարված տալու պետության անվտանգությունը խաթարող ցանկացած ոտնձգության», — ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Նախարարությունում ընդգծել են, որ ձեռնարկվող միջոցառումներն ուղղված են ԱՄԷ-ի ինքնիշխանության, անվտանգության և կայունության ապահովմանը, ինչպես նաև երկրի ազգային շահերի ու ռեսուրսների պաշտպանությանը:
