Իսրայելական մարտական ավիացիան գրոհել է Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու էդ-Դուհուր ռազմական օդանավակայանը: Այս մասին հայտնել է Syria TV հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
Ավելի վաղ հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ անհայտ ինքնաթիռները չորս հարված են հասցրել Աբու էդ-Դուհուր ավիաբազայի թռիչքուղուն:
«Իսրայելական ինքնաթիռներն այսօր լուսադեմին հարվածներ են հասցրել Աբու էդ-Դուհուր օդանավակայանին», – հայտնում է հեռուստաալիքը։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ թռիչքուղուց բացի հարձակման են ենթարկվել լքված ավիաանգարները:
Աղբյուրը հավելել է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան, վնասը նյութական է:
