Ձեր իրավական միտքը սահմանափակվում է «շեֆն ա ասել» նախադասությամբ

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան իր գրառմամբ անդրադարձել է Արամ Բարսեղյանի ազատ արձակմանը

Ուրախ եմ, որ Արամ Բարսեղյանը ազատության մեջ է։ Նրան ճանաչողները այդ թվում՝ ես գիտենք իր մարդկային որակները։ Բայց միայն այն, որ նա ազատության մեջ է չի մեղմացնում ՀՔԾ-ի՝ որպես հայ իրավական մտքի վերջին առկայծող փարոսի բարոյական, իրավական ու քաղաքական մեղքը։

Ձերբակալել մեկին, ով չի խուսափել, ընդունել է իր մեղքը ու պատրաստ է եղել վերականգնել վնասը ունակ է միայն նա՝ ով չի ամաչում իր հայելային արտացոլումից։ Իսկ Դուք տիա՛րք ավաղ արդեն նույնիսկ հայելային դիմագիծ չունեք։ Ձեր պատկերացրած արդարությունը հասնում է մինչեւ ձեր քաղաքական քինախնդրության սահմանը, ձեր իրավական միտքը սահմանափակվում է «շեֆն ա ասել» նախադասությամբ, իսկ բարոյական ու էթիկական նորմերը սահման չունեն՝ քանզի չկան։

Կեցցե այն Հայաստանը, որտեղ պիտի ձերբակալվի Արամը Հին ու Նոր Հայաստանի վատնողների փոխարեն կամ զուգահեռ։