Շվեդիայի խորհրդարանը հաստատել է քրեական պատասխանատվության տարիքը 15-ից 14 տարեկան իջեցնող օրինագիծը, հայտարարել է օրենսդիր մարմինը։

Կառավարությունը համապատասխան առաջարկը խորհրդարանին ներկայացրել է հուլիսին։ Նախկինում կաբինետը պլանավորել էր քրեական պատասխանատվության տարիքը իջեցնել մինչև 13 տարեկան, սակայն հրաժարվել է այդ նախաձեռնությունից։

«Ռիկսդագը հաստատել է կառավարության առաջարկը՝ խստացնելու անչափահաս հանցագործների համար կանոնները։ Քրեական պատասխանատվության տարիքը կնվազի մինչև 14 տարեկան», – նշված է խորհրդարանի կայքում։

Արդարադատության նախարարությունը նախկինում պարզաբանել էր, որ քրեական պատասխանատվության տարիքի կրճատումը կլինի ժամանակավոր՝ հինգ տարի ժամկետով, և այնուհետև կվերանայվի։ Ներկայումս Շվեդիայում քրեական պատասխանատվության տարիքը սկսվում է 15 տարեկանից։

Share.