ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները կասկածի տակ են դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ուղղված «իրանական սպառնալիքի» մասին տեղեկատվության արժանահավատությունը, որը Վաշինգտոնին էր փոխանցել Իսրայելը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով գործին ծանոթ գործող և նախկին պաշտոնյաների:

Ըստ աղբյուրների՝ նախազգուշացումը իսրայելական կողմից փոխանցվել է ԿՀՎ-ին, սակայն վերլուծաբանները տեղեկատվությունը համոզիչ չեն համարել և իրենց մտահոգություններն են հայտնել Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին։ Պաշտոնյաներից մեկը հաղորդված սպառնալիքները բնութագրել է որպես իսրայելական ծագման և ցածր վստահության արժանի տվյալներ:

Share.