ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ԱԽ արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ չի եղել, բայց և քաղաքական ներկա գործընթացներում ճիշտ է համարել նրա փոփոխությունը։

«Ցանկացած քաղաքական պրոցես իր հետ բերում է նաև որոշակի ազդեցություններ, հետևանքներ, վերադասավորումներ, և սա պետք է դիտարկել այդ համատեքստում»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց` Արմեն Գրիգորյանն ԱԽ քարտուղարի պաշտոնում աշխատել է շուրջ 8 տարի, ուստի, ըստ նրա, քաղաքականության մեջ նման փոփոխությունը նորմալ է։

Հիշեցնենք` Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակում մասնակցում կառավարության նիստին։ Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։

Share.