Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, էլիտար ռազմական ստորաբաժանում) գլխավոր հրամանատարի խորհրդական, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Նաղդիի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն փորձի միջուկային զենք կիրառել Իրանի դեմ, ամբողջ աշխարհում ամերիկյան ռազմական բազաները կգրավվեն։
«Միջուկային զենքի օգտագործումը կարող է սխալ լինել նրանց համար։ Ռումբի նետումից հաջորդ առավոտյան ամբողջ աշխարհում բոլոր ամերիկյան ռազմական բազաները կգրավվեն։ Այսօրվա իրավիճակը տարբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից։ Աշխարհի ազգերը արթնացել են։ Աշխարհում ոչ ոք թույլ չի տա նման հանցագործություն կատարել, քանի որ հաջորդ անգամ դա կարող է ազդել իրենց վրա», – ասել է նա ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գեներալը չի մանրամասնել, թե արդյոք իրանական զինվորականները կգրավեն ամերիկյան բազաները ինքնուրույն, թե՞ այլ ուժերի օգնությամբ։ Անդրադառնալով Իրանի կողմից միջուկային զենք մշակելու հնարավորությանը, ԻՀՊԿ խոսնակը հայտարարել է, որ հանրապետությունը «միջուկային ռումբերի կարիք չունի», քանի որ «Իսլամական հեղափոխության իսլամական և աստվածային արժեքները գրավում են աշխարհը»։
