Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտնել են նավերի վրա հարձակումներ իրականացնելու մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հարձակումները տեղի են ունեցել Բաբ էլ-Մանդեբի նեղուց տանող Օմանի ծոցում և Կարմիր ծովի մուտքի մոտ, որոնք երկուսն էլ կարևորագույն օղակներ են համաշխարհային նավթի մատակարարման համար։

Եմենի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Կարմիր ծովի հարավային հատվածում գտնվող Բաբ էլ-Մանդեբ նեղուցում եգիպտական ​​«Թիհամահ» փոքր բեռնատար նավի վրա հութիների ենթադրյալ հարձակման հետևանքով զոհվել է անձնակազմի չորս անդամ: Եմենի ափամերձ պահպանության ծառայությունը հայտնել է, որ զոհվել է նաև հակահութիական ռազմական խմբավորման երկու եմենցի փրկարար։

Share.