Օգոստոսի 8-ին Պորտուգալիայի Մադեյրա նահանգի Ֆունշալ քաղաքի տաճարում հավաքվել էր մոտ 2 հազար մարդ։ Նրանք ցանկանում էին տեսնել Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքը, սակայն, ըստ Euronews-ի, ESPN-ի և այլ լրատվամիջոցների, հայտնվել են բոլորովին այլ արարողության ժամանակ, գրում է meduza.io-ն։

Ֆուտբոլիստն ինքը հայտարարել էր, որ իր հարսանիքը տեղի կունենա Աշխարհի առաջնությունից հետո։ Նա չէր նշել, սակայն, արարողության ճշգրիտ ամսաթիվը կամ վայրը։ Սակայն անցյալ շաբաթ բրիտանական The Sun թերթը հայտնել էր, որ հարսանիքը տեղի կունենա օգոստոսի 8-ին՝ ժամը 15:00-ին, Ռոնալդուի ծննդավայր Ֆունշալ քաղաքի տաճարում։ Ավելին, ըստ թերթի, Կրիշտիանուն պետք է հարսանիքը նշեր հյուրերի հետ Savoy Palace հյուրանոցում, որտեղ երկու հարկ ամրագրվել է «մասնավոր միջոցառման համար»։

Ենթադրյալ հարսանիքի օրը մարդիկ սկսել են հավաքվել Ֆունշալի տաճարում։ Երբ հարսնացուի մեքենան մոտեցել է, ներկաները հանել են իրենց սմարթֆոններն՝ արարողությունը նկարահանելու համար։ Սակայն մեքենայից դուրս է եկել ոչ թե Ջորջինան, այլ մեկ այլ կին։ Խորանի մոտ կանգնած է եղել ոչ թե Ռոնալդուն, այլ մեկ այլ տղամարդ։

Նշվում է, որ նրանց հարսանիքի ամսաթիվը և վայրը անհայտ են։

Share.