Տանզանիայում բենզատարի պայթելու հետևանքով առնվազն 60 մարդ է ողջ-ողջ այրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ականատեսները պատմել են, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ բենզատարի շուրջը հավաքվածներից մեկը սկսել է ծխել, ինչի հետևանքով էլ տասնյակ մարդիկ ողջ-ողջ այրվել են

Տանզանիայի արևելքում գտնվող Մորոգորո քաղաքում բենզատարի պայթելու հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, հայտնում է The Citizen-ը՝ ոստիկանությանը հղումով: 

Բենզատարը կողաշրջվել է, ինչի հետևանքով վառելիքը սկսել է թափվել մեքենայից: Մարդիկ հավաքվել են մեքենայի շուրջը՝ վառելիքը հավաքելու: Այդ ժամանակ էլ պայթյուն է եղել:

Ականատեսները պատմել են, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ բենզատարի շուրջը հավաքվածներից մեկը սկսել է ծխել, ինչի հետևանքով էլ տասնյակ մարդիկ ողջ-ողջ այրվել են: