Երեւանի շենքերից մեկի տանիքում արեւային մարտկոց է այրվել

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 9-ին, ժամը 12:39-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի շենքերից մեկի տանիքից։ Այս մասին  տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 հասցեում գտնվող «Պետական գույքի կառավարման կոմիտեի» շենքի տանիքում տեղադրված արևային մարտկոցում:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով:

Մասամբ ջերմահարվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 3 քմ և 1 արևային մարտկոց՝ մոտ 2 քմ: Տուժածներ չկան: