2026 թվականի II եռամսյակում Վրաստանի տարածքից արձանագրվել է Վրաստանի ռեզիդենտ ճանապարհորդների 741 հազար ելք արտասահման, ինչը 3,6%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) այսօր հրապարակած ելքային զբոսաշրջության II եռամսյակի տվյալների համաձայն՝ ելքերի ամենամեծ մասը՝ 44%-ը, իրականացրել են 31-50 տարեկան ճանապարհորդները։

Վրաստանի ռեզիդենտ այցելուներն կատարել են 388,7 հազար զբոսաշրջային տիպի այցելություն արտերկիր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 0,8%-ով։

Այցելությունների մեծ մասը (47,4%-ը) իրականացրել են Վրաստանի ռեզիդենտ 31-50 տարեկան տղամարդիկ, իսկ կանանց  կատարած այցելությունների քանակը կազմել է ընդհանուր այցելությունների 46,3%-ը։

II եռամսյակում արտասահման են մեկնել հիմնականում ընկերներին/հարազատներին այցելելու նպատակով՝ 34,9%:

Այցելությունների մեծ մասն իրականացվել է Թուրքիա և Հայաստան՝ համապատասխանաբար 201,1 հազար և 112,9 հազար այցելություն։

Aliq ge

Share.