2026 թվականի հուլիսին Հայաստան այցելել է 198,709 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 263,592։ Ստացվում է` այս հուլիսին 64883–ավ ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։
2026 թվականի հունվար – հուլիսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,240,307։
2026 թ․ հունվար– հուլիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։
