ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կուբայի կոմունիստական ղեկավարության նկատմամբ աննախադեպ տնտեսական ճնշումներ է գործադրում՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ երկիրը փրկության ելքեր չունի։

Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը վերջին շրջանում ձեռնարկել է մոտ երկու տասնյակ առանձին պատժամիջոցային քայլեր՝ սահմանափակումներ մտցնելով տասնյակ ընկերությունների ու անձանց նկատմամբ և ճնշում գործադրելով այլ երկրների վրա՝ Կուբայի բժիշկների արտահանման ծրագիրը դադարեցնելու պահանջով։

Ինչպես նշվում է հոդվածում, Վենեսուելայի աջակցության կորուստը և ԱՄՆ կոշտ քաղաքականությունը Կուբայի տնտեսությունը հասցրել են խորը ճգնաժամի, ինչի հետևանքով կղզին սկսել է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի մեծ կախվածություն ունենալ հենց Միացյալ Նահանգներից։ Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ թուլացնել ճնշումը և ձգտում է Կուբային դնել փոփոխությունների անշրջելի ուղու վրա:

Share.