«Անկոչ հյուրը» հանդիպման ժամանակ ներխուժել է խաղադաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ալմելոյի «Պոլման» մարզադաշտում կայացավ Նիդերլանդների առաջնության 1-ին տուրի «Հերակլես» - «Հերենվեն» հանդիպումը, որտեղ խաղադաշտ էր դուրս եկել սպիտակ հավ, իսկ խոտածածկը լցվել էր հավի ձվերով

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ալմելոյի «Պոլման» մարզադաշտում կայացավ Նիդերլանդների առաջնության 1-ին տուրի «Հերակլես» - «Հերենվեն» հանդիպումը:

Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 4:0 հաշվով:

Խաղի հենց սկզբում խաղադաշտ էր դուրս եկել սպիտակ հավ, իսկ խոտածածկը լցվել էր հավի ձվերով։ Հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը։ Խաղի դադարը տևել է մի քանի րոպե, մինչև անվտանգության աշխատակիցները բռնել են հավին և հանել ձվերը։

Նյութի աղբյուրը՝ Armsport