Իրանի և ԱՄՆ-ի միջև բախման հետևանքով կարող է փոխվել Կովկասում տիրող իրավիճակը, ու Ադրբեջանը ստիպված կլինի փոխել ուկրաինական հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսեյ Չեպան։ «Lenta.ru»-ի հետ զրույցում նա նաև ընդգծել է, որ Բաքուն զենք չի մատակարարի Կիևին։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը արդյունավետ էր անվանել իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ բանակցությունները։ Նրա խոսքով՝ Բաքվին և Կիևին «միավորում է բարեկամության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը»։

«Կարծում եմ՝ Ադրբեջանը զենքի մատակարար չի դառնա [Ուկրաինայի համար]։ Ինձ թվում է, որ մոտ ապագայում Կովկասում իրավիճակը փոքր-ինչ կփոխվի։ Դա առաջին հերթին կապված է իրանա-ամերիկյան հակամարտության իրադարձությունների հետ։ Եվ Ադրբեջանը, կարծում եմ, կփոխի իր դիրքորոշումը, այդ թվում՝ ուկրաինական հարցում», — նշել է Չեպան։

Ավելի վաղ Բայրամովը ծաղիկներ էր տեղադրել Կիևում՝ Ուկրաինայի ԱԳՆ պուրակում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի հուշարձանին։

Share.