Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայանը պայթյունից հետո ամբողջությամբ հոսանքազրկել է, գործունեությունը կասեցվել է։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ավելի վաղ հայտել էինք, որ Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ։
Տեղում աշխատող փրկարարները հաստատել են, որ պայթյունը տեղի է ունեցել բենզաբաքի պահոցում։
Ոստիկաններն էլ հայտնել են, որ 2 տուժածից մեկը բենզալցակայանի աշխատակից է, մյուսը՝ հաճախորդ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
