Բոսֆորի և Հորմուզի նեղուցներում հնարավոր ռիսկերին պատրաստ լինելու համար Ռուսաստանը պետք է երկաթուղային ելք ապահովի դեպի Հնդկական օվկիանոս։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։
«Անհրաժեշտ է դիտարկել նաև դեպի Հնդկական օվկիանոս երկաթգծի տարբերակը: Եթե Բոսֆորում ու Հորմուզում խնդիրներ ծագեն, ստիպված կլինենք այլընտրանքներ փնտրել՝ Թուրքմենստանի, Իրանի, Աֆղանստանի և Պակիստանի տարածքով: Հնդկաստան տանող բոլոր ճանապարհներն էլ հարմար են», — պարզաբանել է նա:
Խուսնուլինը նաև հավելել է, որ Ռուսաստանի շինարարության ոլորտին երկարաժամկետ ֆինանսավորում է պետք:
«Շինարարության ոլորտը հիմա ունակ է տարեկան լրացուցիչ մոտ մեկ տրիլիոն ռուբլի յուրացնել: Իսկ եթե նման ծավալ երաշխավորվի առաջիկա հինգ տարիների համար, հնարավոր կլինի մեծացնել հզորություններն ու ավելի շատ շինարարություն կատարել», — նշել է փոխվարչապետը:
