ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում կիրառվող պատժամիջոցների ցանկից հանել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին առնչվող երկու օդանավ և երեք ավիաընկերություն։ Որոշման մասին են վկայում չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները, հաղորդում է Reuters-ը։
Որոշումը վերաբերում է կազմակերպությունների և ակտիվների նկատմամբ կիրառված սահմանափակումներին, որոնց Վաշինգտոնը կապում էր ԻՀՊԿ-ի գործունեության հետ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանման, որն ԱՄՆ-ը ճանաչել է «ահաբեկչական կազմակերպություն»։
Պատժամիջոցների հանման պատճառները դեռևս չեն հստակեցվում։
