Ավտոմեքենաների վարորդները հաճախ բախվում են իրավիճակի, երբ յուղը փոխելուց հետո շարժիչից կամ ավտոմատ փոխանցման տուփից անսովոր ձայներ են լսվում։

«Ավտոսերվիս» հաղորդաշարի եթերում փորձագետ Արման Հակոբյանը պարզաբանում է` խնդիրը միշտ չէ, որ նոր յուղի կամ այն փոխած վարպետի մեղքով է առաջանում։

Մասնագետի խոսքով՝ վարորդները հաճախ սխալվում են՝ առաջնորդվելով միայն կիլոմետրերով։

«Երևանի խցանումներում 5-7 կմ ճանապարհը երբեմն տևում է երկու ժամ, իսկ շարժիչն այդ ամբողջ ընթացքում աշխատում է»,– ասում է նա։

Հակոբյանն ընդգծում է, որ մեր պայմաններում ավելի ճիշտ է հաշվել ոչ թե միայն կիլոմետրը, այլ շարժիչի աշխատանքի ժամերը կամ յուղը փոխել առնվազն վեց ամիսը մեկ։

Share.