Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերել են սպանված աղջկա դի, որին մերկ վիճակում թաքցրել են ճամպրուկի մեւ։ Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը ավելի քան 80 000 հետևորդ ունեցող բլոգերուհի է։ Աղջիկը սովորելիս է եղել է բժշկական բուհերից մեկում և բնակվել է վարձու բնակարանում։ Նրան հայտնաբերել է տանտերը, որին ահազանգել են սպանվածի ծնողները։
РЕН ТВ-ի տեղեկություններով՝ աղջկա կոկորդը կտրել են։
Աղջկա ազգանունը չի հրապարակվում, սակայն նշվում է, որ նրա անունը Եկատերինա է։
Աղջկա մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
0Comments