Մանվել Գրիգորյանի մերձավորների սրճարան չայցելելու կոչը կոռուպցիայի դեմ պայքարի դրսեւորում չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 24-ին ասել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Նրա խոսքով՝ սրճարանի տարածքը ապօրինի ձեռք չի բերվել, բայց պայմանագրում կան կետեր, որոնք թույլ չեն տալիս վերանայել դրանք կամ չեղարկել։ «Ինչ վերաբերում է այդ սրճարան չայցելելուն, ապա դա հրամայական բնույթ չուներ։ Քաղաքացիներն ազատ են գործելու այնպես, ինչպես ցանկանում են»,- նշել է նա։
Հարցին՝ արդյո՞ք նշված սրճարան չայցելելու կոչը կապված է Մանվել Գրիգորյանի անձի հետ, քաղաքապետը հավաստիացրել է, որ իր հայտարարությունները կապված են միայն քաղաքի շահերի հետ։ «Այն տարածքը, որտեղ գտնվում է սրճարանը, կարող է օգտագործվել ավելի մեծ օգուտով, քան ամիսը այն 25 հազար դրամից պակասը, որոնք Էջմիածինն ստանում է»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մերձավորների սրճարան։
0Comments