Հայ սակրավորները Սիրիայում մաքրել են 8,5 հազար քկմ տարածք

Ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 326 հիվանդ

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հուլիսի 22-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 8534 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը։

Սա ականազերծողների և բժիշկների երկրորդ խումբն է, որ առաքելության է մեկնել Սիրիա։ Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 122 քաղաքացու։

Ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 326 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 25 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 64 հիվանդի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 60 երեխայի։