Ռումյան Հովսեփյանը նորամուտը նշեց Բուլղարիայի առաջնությունում

Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը նորամուտը նշեց Բուլղարիայի առաջնությունում։

27-ամյա ֆուտբոլիստը «Արդայի» մեկնարկային կազմում մասնակցեց առաջին տուրի հանդիպմանը Պլովդիվի «Բոտեւի» դեմ տնային խաղին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։ Ռումյան Հովսեփյանը փոխարինվեց 82-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել «Արդայի» հետ, գրում է sport.news.am: