Բնական քսուքի բաղադրատոմս մաշկի վնասվածքների ապաքինման ու բորբոքումների բուժման համար

Իր յուրահատուկ հզոր բաղադրիչների շնորհիվ այս քսուքը կպաշտպանի մաշկը չորությունից

Մաշկի խնամքը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, սակայն ոչ բոլոր պատրաստի քսուքներն են բավականաչափ արդյունավետ լինում: Սա է պատճառը, որ մարդիկ հաճախ գերադասում են կիրառել բնական խնամքի միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են ու արդյունավետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի բնական քսուքի բաղադրատոմս, որը կօգնի ոչ միայն խնամել, սնուցել ու խոնավեցնել մաշկը, այլև կարագացնի վնասվածքների վերականգնման գործընթացը, կկարգավորի մաշկի рН հաշվեկշիռն ու կազատի մաշկային բորբոքումներից:

Իր յուրահատուկ հզոր բաղադրիչների շնորհիվ այս քսուքը կպաշտպանի մաշկը չորությունից, արևի վնասակար ազդեցությունից, քամուց, վտանգավոր քիմիական նյութերի ազդեցությունից ու ցրտից: Այն կարելի է պատրաստել մեծ քանակությամբ ու պահել սառնարանում մոտ մեկ տարի՝ օգտագործելով ամեն օր: Այս քսուքը կարելի է կիրառել մարմնի ցանկացած հատվածում, սակայն այն հատկապես օգտակար է ձեռքերի ու ոտքերի մաշկի համար:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 20 գրամ կակաոյի կամ կոկոսյան ընկույզի յուղ,
  • 20 գրամ ձիթայուղ,
  • 10 գրամ մասուրի յուղ,
  • 40 գրամ եռացրած (սառը) ջուր կամ բուսական թուրմ (վաղենակ, երիցուկ կամ նարդոս),
  • 20 գրամ չիչխանի յուղ,
  • 10 գրամ որևէ բուսայուղ (օրինակ՝ արևածաղկի կամ նշի յուղ),
  • 20 գրամ հալվե վերայի գել,
  • 10 գրամ մեղրամոմ,
  • 25 կաթիլ վիտամին Е (մոտ 8 դեղապատիճ):

Պատրաստման եղանակը.

Նախ հարկավոր է ապակյա տարայի մեջ լցնել արևածաղկի կամ նշի յուղը, ավելացնել մասուրի ու չիչխանի յուղերն ու լավ խառնել: Այնուհետև ավելացնել նաև ձիթայուղն ու հալած կակաոյի կամ կոկոսյան ընկույզի յուղը և շարունակել խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:

Այնուհետև մեկ այլ ապակյա տարայի մեջ լցնել եռացրած (սառը) ջուրը կամ թուրմը, ավելացնել մեղրամոմն ու խառնել: Դնել տարան տաք գոլորշու վրա և խառնել մինչև մեղրամոմը վերածվի հեղուկ զանգվածի:

Ստացված տաք զանգվածն ավելացնել նախորդ խառնուրդին ու լավ խառնել: Երբ այն դառնա սենյակային ջերմաստիճանի, ավելացնել նաև հալվե վերայի գելն ու վիտամին E-ն, որը պետք է քսուքի համար կոնսերվանտ հանդիսանա: Ստացված զանգվածը խառնել, այնուհետև լցնել ոչ թափանցիկ ապակյա տարայի մեջ ու փակել կափարիչով:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru, գրում է tert.am: