Ռուսաստանի համար կարևոր են Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը, Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս հայտարարությունն արել է Ռ արտգործնախարարությունը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի մոսկովյան այցից առաջ։

«Մեզ համար կարևոր են Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը։ Ինչպես նախկինում, պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Share.