ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում կատարված բացահայտումները հիմքեր ունեն։ Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Լրագրողի հարցին, թե ՊԵԿ–ը հայտարարում է, որ խուզարկությունների արդյունքում խախտումներ են հայտնաբերել հարկերը թաքցնելու վերաբերյալ, մինչդեռ օրինակ «Մուլտի Վելնեսը» հերքում է այդ մեղադրանքները, նշեց որ բոլոր հիմքերն առկա են։

«Բոլոր ստուգումները ժամանակին արված են եղել, բոլոր բացահայտումները հիմքեր ունեն, հիմնավորումներ ու հաշվարկներ ունեն, ընդհուպ իրենց հետ քննարկված են»,- նշեց նա։

ՊԵԿ նախագահն այլ հարցերի չի պատասխանել, նշելով որ շտապում է կառավարության նիստին։

Share.