«Ֆեներբահչեն» պաշտոնապես հայտնել է, որ հետաքրքրված չէ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Մեզութ Օզիլի ծառայություններով։
Տարածված լուրերի համաձայն՝ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը այս ամառ լքելու է ակումբը իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Օզիլը թուրքական արմատներ ունի և պատանեկան տարիներին եղել է «Ֆեներբահչեի» երկրպագու։
«Ֆեներբահչեն» հիանում է ֆուտբոլիստի հաջողություններով, սակայն այս պահին ի վիճակի չէ նրան հրավիրել Ստամբուլ:
Հայտարարության մեջ թուրքական ակումբը նշել է նաև, որ Մեզութ Օզիլը իր փայլուն կարիերայի շնորհիվ ներկայացնում է Թուրքիան արտասահմանում, ինչն անչափ կարևոր է: Այդուամենայնիվ, ստեղծված տնտեսական պայմանների հետևանքով և հաշվի առնելով այն փաստը, որ Օզիլն «Արսենալում» շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ է ստանում, թուրքական ակումբը չի կարող իրեն թույլ տալ հանդես գալ նման առաջարկով, գրում է sport.news.am:
0Comments