Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի և Օմանի գործընկերներ Հաքան Ֆիդանի ու Բադր ալ-Բուսաիդիի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում են Իրանի ԱԳՆ-ից։
Թուրքիան և Օմանն ընդգծել են դիվանագիտության, հաղորդակցության և համատեղ ջանքերի կարևորությունը՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու և Իրանի ու ԱՄՆ միջև լարվածությունը կանխելու համար։ Կողմերը քննարկել են նաև փոխադարձ անհանգստություն առաջացնող այլ հարցեր։
